«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Չարի գործիք դառնալով հայրենակիցներիդ արյան գնով եղբորդ դեմ դուրս չգաս

Չարի գործիք դառնալով հայրենակիցներիդ արյան գնով եղբորդ դեմ դուրս չգաս
18.03.2023 | 22:50

*Չարիքի կայսրության` Արևմուտքի առջև տանդ դարպասները մի՛ բաց։ Ինչ էլ, որ խոստանան։
*Չարի առջև դարպասներդ մի բաց, որպեսզի քեզ խոցելի չդարձնես և չարի հետ կռիվ տվող եղբորդ`
Ռուսաստանի ուժերը չտրոհես և նրա թիկունքը չբացես։
*Եթե բացել ես, ապա կորուստներիդ համար եղբորդ` Ռուսաստանին մի՛ մեղադրիր։
* Փորձիր սխալդ ուղղել, որպեսզի չմեծամտանաս և չարի գործիք դառնալով հայրենակիցներիդ արյան գնով եղբորդ դեմ դուրս չգաս։

Հայկ ԱՅՎԱԶՅԱՆ

Հ.Գ. Սրանք են այսօրվա ՈՒկրաինայի ողբերգության պատճառները։ ՈՒկրաինայի դեպքում բոլոր չորս կետերը Արևմուտքն արդեն իրագործել է։ Հայաստանի դեպքում առաջին երկու կետերը կյանքի են կոչվել դեռևս մինչև 2018 թվականը։ Հիմա երրորդ կետի իրագործման փուլում ենք, որից հետո կմնա վերջինը` հայ ժողովրդի արյան գնով Ռուսաստանի դեմ պատերազմելը։

Դիտվել է՝ 7716

Մեկնաբանություններ